Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Էդուարդ Նալբանդյան. «Հունաստանը ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին»

Էդուարդ Նալբանդյան. «Հունաստանը ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին»
11.09.2014 | 12:16

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Հունաստանի խորհրդարանի կողմից` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ. «Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։ Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ